Անգամ վախենում եմ պատկերացնել, թե Փաշինյան-Ալիև ծրագրի իրագործմամբ ինչ կկատարվի Հայաստանի հետ։
Մեզ ծանր, չափազանց ծանր օրեր են սպասվում։ Սարսափով պետք է ասեմ, որ անգամ 44-օրյա պատերազմը ավելի տանելի է թվալու, քան այն, ինչ մեզ սպասվում է Փաշինյան-Ալիև ծրագրի իրագործման պարագայում։
Ցավոտ, չափազանց ցավոտ վերջաբան է սպասվում փաշինյանական «ինքնիշխանության» (կեղծ) պատմությանը։
Այդ ծանրության ու մեր թշնամիների թիվ մեկ դաշնակիցը հայ ժողովրդի ներքին պառակտումն ու ատելությունն է։
Իրար ավելի շատ ատել, քան թշնամուն, նշանակում է դատապարտված լինել ոչնչացման։ Ժամանակը մոտենում է:
Հ.Գ. Կներեք, ստել չեմ կարող, հուսադրող բան դեռևս չի նշմարվում, իսկ հույսի ամեն նշույլ պատրաստ են ոչնչացնել խաբվածների բանակները։
Արա Պողոսյան